Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին՝ ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում։ Դպրոցը ավարտելուց հետո՝ 1972-1974 թթ․, ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ հավաքող-փականագործի հաստիքով, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ կոմերիտական և կուսակցական մարմիններում։
1992-ից 1994 թթ․ եղել է ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ` համատեղելով ԼՂՀ վարչապետ, 1994 թ. դեկտեմբերի 29-ին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ և կառավարել մինչև 1997թ․ մարտի 20-ը։ 1997թ․ հունիսի 10-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, իսկ 1998 մարտի 30-ին ընտրվել ՀՀ երկրորդ Նախագահ՝ վերընտրվելով 2003 թ. մարտի 5-ին։ Պաշտոնավարել է մինչև 2008թ.: (...)
(...) 2009-ից «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն է, նաև նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահը, ներդրողների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Էթիկայի և վերահսկողության ու ռազմավարության հանձնաժողովների անդամ:
Ծնողները՝ Սեդրակ Քոչարյան և Էմմա Օհանյան։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Կինը՝ Բելլա Քոչարյան։
Որդիները՝ Սեդրակ (1981) և Լևոն (1985), դուստրը՝ Գայանե (1983)։
Թոռնուհիները՝ Բելլա, Անի և Էմմա,
Թոռնիկները՝ Ռոբերտ, Միքայել և Դավիթ:
Ծնվել է 1954 թ.-ի հունվարի 31-ին՝ Ստեփանակերտում։ 1978 թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Սանիտարական հիգիենայի ֆակուլտետը:
Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում՝ որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ-հակահամաճարակաբան: Եղել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալը, իսկ 1991-1993թթ.-ին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը:
Տիկին Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ Ոսկրածուծի փոխպատվասման դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է: 2006 թվականից Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի պատվավոր նախագահն է:
Ծնվել է 1910 թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում: Ավարտել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է՝ որպես մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ և մարզկոմի բյուրոյի անդամ: Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով: Նաև հեղինակել է ԼՂ գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություն:
Մահացել է 1977 թվականին:
Ծնվել է 1926 թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութ շրջանի Հադրութ ավանում: Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում՝ որպես գիտաշխատող, այնուհետև` Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում՝ որպես ավագ գիտաշխատող:
Մահացել է 2015 թվականին:
Ծնվել է 1981թ․ հուլիսի 23-ին՝ Ստեփանակերտում։ 2004թ․-ին ստացել է ԵՊՀ-ի տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ 2004թ․-ին, նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում սովորելիս, հրաժարվել է տարկետման իրավունքից և 2005-2007թթ․-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2013թ-ին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) «Սկոլկովո» Մոսկվայի մենեջմենթի դպրոցում։
2002թ-ից զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ է։
Զբաղվում է սպորտով՝ դայվինգով, լեռնադահուկային սպորտով, սնոուբորդով, նաև եռամարտով։
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Զարուհի Բադալյան։
Ծնվել է 1981 թ. մայիսի 26-ին՝ Երևանում: 2001թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2003 թ.-ին` մագիստրատուրան՝ ստանալով կառավարչի մասնագիտացում:
2002-2008 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում՝ որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան: 2008-ից «Գրիտտի» սպը տնօրենների խորհրդի անդամ է, կորպորատիվ հաղորդակցության պատասխանատուն։
Ծնվել է 1983 թ․-ի սեպտեմբերի 23-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆալուլտետն ավարտել է գերազանցության դիպլոմով: Դրանից հետո՝ 2005-2006 թթ.-ին սովորել է Լոնդոնի համալսարանում` ստանալով միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում (LLM):
2006-2007 թթ.-ին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Առողջ ապրելակերպի ջատագով է, զբաղվում է յոգայով, նաև վազքով և լողով:
Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:
Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թ․-ի հունվարի 27-ին՝ Երևանում:
2000-2005 թթ. սովորել է Մոսկվայում՝ Պետական կառավարման համալսարանի Միջազգային տնտեսական գործունեության կառավարման ամբիոնում: 2008 թթ.-ին միևնույն ամբիոնից ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009 թթ.-ին աշխատել է «Բարս պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 2009-2010 թթ.-ին աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, 2011-2013 թթ․-ին Երևանի քաղաքապետարանում, որտեղ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետն է եղել: 2013թ․-ից Sabre Travel Network Հայաստանի գրասենյակի հիմնադիր տնօրենն է։
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին: 2002-2006 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում: 2006 - 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում: 2011-2015թ. ուսումը շարունակել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտության տեսության մագիստրոսի աստիճան:
2008 թվականից «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ է։
Հայաստանի Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):
Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Երաժշտական կրթություն է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Սիրուշոն երգչուհի, երգահան է, ՀՀ վաստակավոր արտիստ:
Թողարկել է 5 ձայնասկավառակ, 12 անգամ ճանաչվել տարվա լավագույն երգչուհի։ Մասնակցել է Եվրատեսիլ միջազգային մրցութին՝ գրավելով չորրորդ հորիզոնականը: Սիրուշոն առաջին հայ արտիստն է, ում թեկնածությունն առաջադրվել է World Music Awards մրցանակաբաշխությանը՝ Լավագույն տեսահոլովակ, Լավագույն կատարում անվանակարգերում:
Սիրուշոն այժմ իրականացնում է «Արմատ» համերգային արշավ, որի նպատակն է ամրապնդել հայկական երգն ու մշակույթը սփյուռքում։