• Գլխավոր
  • Նորություններ
  • Նախագահ Քոչարյան
  • Քոչարյան Ընտանիք
  • Պատկերասրահ

Պատմություն

Բաժանորդագրվել նորություններին

Կապ

[email protected]

Ⓒ Բոլոր իրավունքները պաշպանված են. 2023


Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց համար մարդիկ դուրս եկան փողոց այսօր հարվածի տակ են դրվել: Սիրո և համերաշխության նշանաբանի ներքո տեղի ունեցածը, իր իսկ առաջնորդների կողմից վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով այսօր կարիք է առաջացել փրկելու հեղափոխության գաղափարները նրանցից, ով այն սկսել է: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այս փորձությունը մեր երկիրը կհաղթահարի պատվով, և արդյունքում Հայաստանում կունենանք ոչ թե անձի պաշտանմունք ու ամբոխավարություն, այլ` իրական ժողովրդավարություն, ոչ թե սևերի և սպիտակների բաժանված հասարակություն, այլ` միասնական ժողովուրդ, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ, այլ` Հայաստանի և Արցախի երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք:

Սիրելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և այս նվիրական օրը երջանկություն ու խաղաղություն եմ մաղթում բոլորիդ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ