Անդրադարձ Հայաստանի տնտեսական իրավիճակին

27.08.2020
Անդրադարձ Հայաստանի տնտեսական իրավիճակին

Հայաստանի տնտեսությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Ի՞նչ լուծումներ կան հենց այսօր, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել։ Այս մասին են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպման մասնակիցները՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանը, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
Հանդիպման ամենակարևորը դիտեք այստեղ։

Ավելին

05.03.2021

Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար, որի շրջանակներում անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամին, դրա հանգուցալուծման վերաբերյալ իր մոտեցումներին, արցախյան հիմնահարցի ներկայիս զարգացումներին՝ տարածաշրջանային ուժային վերադասավորումների հարցին։ Նա խոսել է նաև իր մասնակցության մասին հետագա քաղաքական գործընթացներում։

Ավելին