Ֆիլմ՝ Պետական պաշտպանության կոմիտեի մասին

03.09.2020

1992թ օգոստոսի 15-ին Արցախում ձևավորվեց Պաշտպանության Պետական Կոմիտեն, որի ձեռքում կենտրոնացավ բացարձակ իշխանությունը: ՊՊԿ-ն ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի համար ամենաճակատագրական պահին։
Պատերազմին զուգահեռ ՊՊԿ-ն ստեղծում էր պետականաշինության հիմքերը։ Կառույցը ոչ միայն պատերազմի ճգնաժամային կառավարման օղակ էր, այլև գործադիր-կարգադրիչ գործառույթներով բարձրագույն մարմին, որը պատասխանատու էր հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտների համար` տնտեսությունից մինչև դիվանագիտություն։
«Պատմության առջև» ֆիլմը պատմում է, թե ինչպես պատերազմական վիճակում ներդրվեց ճգնաժամային կառավարման մոդելը և ինչպես հաղոջվեց հաղթել թվաքանակով մի քանի անգամ գերազանցող թշնամուն: 

Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: