Հիմք դրվեց «Հայաստան» դաշինքին

09.05.2021
Հիմք դրվեց «Հայաստան» դաշինքին

Այսօր քաղաքական համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Առաջիկա ընտրություններին Նախագահ Քոչարյանը կմասնակցի՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։
Ստորագրված հուշագրի տեքստը ներկայացնում ենք ստորև՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով։

 

ՀԱՅ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

 

Համագործակցության հռչակագիր

 

Մեր մասին

 

«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների միավորում է: Այն ձևավորվել է՝ հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության։ 

Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ 

Դաշինքն առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։ 

Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան

Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը, վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար

 

 

 

Անցյալի մասին

 

Մենք կարևորում ենք երկրի զարգացման վերջին 30 տարիների պատմության հակասական փուլերի բաց և անկեղծ արձանագրումը, հաստատակամ ենք բացթողումներից խոսելու, անցյալից դասեր քաղելու, ապագայի նոր էջ բացելու հարցերում։ 

Ամենաբարդ ժամանակներում մեզ հաջողվել է պահպանել անկախ Հայաստանը՝ որպես աշխարհի բոլոր հայերի ազգային պետություն, արձանագրել միասնական նպատակներ և հաջողություններ, քայլել աշխարհին համընթաց, տարածաշրջանում դառնալ գործուն դերակատար, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում հավասարակշռություն պահպանել։ Բոլոր իշխանությունների օրոք եղել են հաջողություններ և բացթողումներ, ձեռքբերումներ և սխալներ։ Այնուամենայնիվ, մեր պետությունը շարունակել է իր ընթացքը՝ լինելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամուր խարիսխ:

2018-ին երկրի ընթացքը խաթարվեց։ Արմատական փոփոխությունների, արդար երկիր կառուցելու խոստմամբ իշխանության եկած քաղաքական ուժը՝ դրսևորելով հանցավոր անպատասխանատվություն և պետական կառավարման համակարգը կազմալուծելու, օտարածին օրակարգեր սպասարկելու, հասարակականքաղաքական մթնոլորտը թունավորելու իր հետևողական քայլերով ոչ միայն չկատարեց հանրությանը տված խոստումները, այլև երկիրը ներքաշեց պատերազմի մեջ՝ զոհելով հազարավոր երիտասարդների, կորցնելով Արցախի Հանրապետության մեծ մասը, թուլացնելով պետականության հիմքերը, վտանգելով մեր ընդհանուր ապագան։

 

Արցախ

 

Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատվությունն ու կյանքի իրավունքը:

Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը։

Դաշինքը, մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր)։

Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի։ Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական։

 

Մեր հանձնառությունը

 

Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան։ 

 

Մենք բացառում ենք.

 

  • Մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը
  • Պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը,
  • Իշխանության ամբարտավանությունը, ամենաթողությունը, ապազգային և ամբոխավարական գործելաոճը,
  • Արդարադատությանը խոչընդոտելը,
  • Հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը,
  • Սոցիալական բևեռացումը,
  • Հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակումը:

 

Մենք երաշխավորում ենք.

 

  • Պետական համակարգի արդյունավետ կառավարում,
  • Անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ,
  • Տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում,
  • Բացառապես լեգիտիմ ընտրություններով իշխանության ձևավորում,
  • Կոռուպցիայից, հովանավորչությունից և չարաշահման որևէ դրսևորումից զերծ իշխանության գործունեություն,
  • Պետական իշխանության ու բիզնեսի տարանջատում,
  • Սոցիալական արդարության և բարեկեցության անհրաժեշտ պայմանների ստեղծում. հանրային կյանքի որակի իրական և առաջանցիկ բարելավում,
  • Երիտասարդության ակտիվ ներգրավում,
  • Հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում։

 

Ապագայի մասին

 

Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության անկախ պետականության երազանքի մարմնավորումն է: Խաթարված ազգային արժանապատվությունը և դիմադրողականությունը, պետականության կորուստները վերականգնելու, ինքնիշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է վճռական քայլերով լավատեսություն և հավատ ներշնչել երկրի ապագայի հանդեպ՝ հաղթահարելով անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամը։ 

Մենք կարո՛ղ ենք և կերտելո՛ւ ենք իր ուժերին վստահ, արժանապատիվ պետություն, որն ունակ է պաշտպանելու երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը։ 

ժամանակակից կրթությունը, գիտական, տեխնոլոգիական առաջընթացը և նորարարությունը Հայաստանի հուսալի ապագան կերտելու բանաձևի կարևորագույն բաղադրիչներն են

Հայ ինքնության պահպանման և զարգացման հիմնասյուներն են հայոց լեզուն, պատմությունը, հավատքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մշակույթը, ուրույն արժեհամակարգը:

Գլոբալ գործընթացներում մեր մրցակցային առավելությունն այն քաղաքացին է, որն իբրև ինքնության անկյունաքարային բաղադրիչ՝ գիտակցում է պետականության դերը, կարող է խելամտորեն համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը:

 

Ապագան կերտելու գրավականը

 

  • Խաղաղություն և անվտանգություն,
  • Արդարություն, ազատություն, համերաշխություն,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրացում,
  • Համահայկական ներուժի ամբողջական իրացում, երկքաղաքացիության սահմանափակումների վերանայում
  • Ազգային միասնականության և անփոփոխ բարոյական արժեքների վրա հիմնված քաղաքական մշակույթ:

 

Մենք ունենք երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը և որոնց իրականացումը սկսվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հաղթանակով։ Մեր ժողովուրդն զգալու է կյանքի որակի դրական փոփոխություններն՝ ամենամոտ ապագայում։ 

 

Դաշինքի անդամ հանդիսացող յուրաքանչյուր ոք գիտակցում է պատմական այս փուլի պատասխանատվությունը և պատրաստակամ է աշխատել իր կարողությունների առավելագույն կենտրոնացմամբ՝ հանուն երկրի ապագայի, հանուն հայկական պետականության նոր վերելքի։

 

 

Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ

Հայ Հեղափոխական Դաշնակցության

ԳՄ ներկայացուցիչ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ

Ռոբերտ Քոչարյան

Իշխան Սաղաթելյան

Վահե Հակոբյան


РУС

ПОЛИТИЧЕСКИЙ АЛЬЯНС «АРМЕНИЯ»

Манифест сотрудничества

О нас

Альянс «Армения» - это союз политических партий, организаций и индивидов. Он сформирован во имя Республики Армения, Республики Арцах, во имя обеспечения безопасности, развития и благополучия армянского народа.

Формирование Альянса продиктовано необходимостью преодоления последствий катастрофической 44-дневной войны 2020 года, возникших перед нашим государством новых угроз.

Альянс руководствуется осознанием того, что только общими усилиями и будучи едиными возможно решить стоящие перед страной серьёзнейшие проблемы.

Мы готовы принять на себя всю полноту ответственности за судьбу государства, предотвратить разрушение государственности, сформировать власть нового качества, строить будущее Армении.

Мы уверены, что получив парламентское большинство сформируем такую исполнительную власть, которая, оставив в стороне частные политические цели, будет служить национально-государственным интересам, реализовывать направленную на  защиту этих интересов внешнюю политику, сможет гарантировать незыблемую безопасность, остановит социально-экономическое падение, обеспечит высокие темпы развития, предотвратит новую волну массовой эмиграции, сумеет создать необходимые основы для достойного и долгосрочного мира.

 

О прошлом

Мы считаем важным открытый и честный диалог о противоречивых периодах истории последних 30 лет становления государства, решительно настроены на открытую констатацию ошибок, извлечение уроков из прошлого во имя движения к будущему.

В самые сложные времена нам удалось сохранить независимую Армению как национальное государство армян всего мира, зафиксировать общие цели и успехи, шагать в ногу со временем, быть действенным актором в регионе, соблюдать баланс в сложных геополитических ситуациях. При всех властях мы добивались успехов и терпели неудачи, имели и достижения, и ошибки. Тем не менее, наше государство продолжало свой путь, оставаясь надежным оплотом триединства Армения – Арцах – Диаспора.

В 2018 году ход страны был нарушен. Пришедшая к власти на обещаниях коренных изменений и построения справедливого государства политическая сила проявила преступную безответственность, и, своими последовательными шагами по дезорганизации системы государственного управления, обслуживанию навязанных извне повесток, отравлению общественно-политической атмосферы не только не выполнила данные обещания, но и втянула страну в войну, принеся в жертву тысячи молодых людей, утратив большую часть Республики Арцах, ослабив основы государственности, поставив под угрозу наше общее будущее.

 

Арцах

Произошедшее с Республикой Арцах и продолжающиеся в этом контексте процессы являются болезненным ударом по нашей национальной государственности, разрушают безопасность и обороноспособность страны, оскорбляют наше достоинство и ставят под удар наше право на жизнь.

Несправедливый статус-кво может стать причиной новой войны. Поэтому мы выступаем за возобновление переговорного процесса при посредничестве сопредседателей Минской группы ОБСЕ, направленного на восстановление территории Арцаха на основании права на самоопределение, а также обеспечение гарантированной, действенной сухопутной безопасной связи Арцах – Армения.

Получив мандат доверия наших граждан, Альянс будет настойчиво добиваться международного признания и осуждения турецко-азербайджанской агрессии и военных преступлений, приступит к работе по смягчению последствий послевоенной гуманитарной катастрофы (возвращение пленных; уточнение данных о погибших и пропавших без вести; социальное содействие раненым и инвалидам, людям, чьи дома разрушены; восстановительные работы и другие важнейшие вопросы).

Мы убеждены, что войны можно было избежать, если бы вследствие недальновидных и безответственных шагов переговоры не зашли в тупик. Война, предшествующие и последующие процессы должны стать предметом расследования, получить полноценную уголовно-правовую и политическую оценку.

 

Наши обязательства

Мы обязаны остановить процесс национальной катастрофы; извлечь уроки из прошлого; освободить Армению от руководствующихся навязываемыми извне повестками и обслуживающих интересы врага политических групп; приложить все усилия для стабильного, здорового в разных смыслах этого слова развития государства и общества; начать строить будущее нашей страны.

 

Мы исключаем:

  • Централизацию рычагов власти в руках одной личности;
  • Дезорганизацию институтов государственной власти;
  • Высокомерие правительства, вседозволенность, антинародный и популистский стиль работы;
  • Препятствование правосудию;
  • Создание в обществе внутренних разделительных линий, внутринациональный раскол;
  • Социальное расслоение;
  • Развращение общественного мнения и продолжение предосудительной политики последовательного распространения ложных новостей.

 

Мы гарантируем:

  • Эффективное управление государственной системой;
  • Безопасную страну, защищённые границы;
  • Активизацию экономики, развитие сельского хозяйства, приток инвестиций, заметное улучшение качества жизни, значительное снижение показателей бедности;
  • Формирование власти исключительно посредством легитимных выборов;
  • Функционирование власти, свободной от коррупции, кумовства и других злоупотреблений;
  • Разделение государственной власти и бизнеса;
  • Создание необходимых условий для установления социальной справедливости и благополучия: реальное и опережающее улучшение качества общественной жизни;
  • Активное вовлечение молодёжи в процесс государственного управления;
  • Утверждение в обществе новой этики.

 

О будущем

Республика Армения – воплощение мечты всего армянства о независимой государственности. Для того, чтобы восстановить национальное достоинство и укрепить государственный иммунитет, возместить нанесенный нашему государству ущерб и сохранить суверенитет, необходимо решительными шагами внушить людям оптимизм и веру в будущее страны, как можно скорее преодолеть политический, социально-экономический и морально-психологический кризис.

Мы можем построить и мы построим уверенное в своих силах, достойное государство, которое способно защитить свои границы и обеспечить безопасность народа.

Современное образование, научный, технологический прогресс и инновации – важнейшие компоненты формулы строительства надёжного будущего Армении.

Столпами сохранения и развития армянской идентичности являются армянский язык, история, вера, Армянская Святая Апостольская церковь, культура, уникальная система ценностей.

Нашим конкурентным преимуществом в глобальных процессах является гражданин, ясно осознающий роль государственности в качестве базового компонента нашей  идентичности и самобытности, умеющий разумно сопоставлять национальное и общечеловеческое, традиционное и современное.

 

Залог строительства будущего

  • Мир и безопасность;
  • Справедливость, свобода, солидарность;
  • Международное признание и осуждение Геноцида армян, реализация не имеющих срока давности прав армянского народа;
  • Полноценное задействование всеармянского потенциала, пересмотр связанных с двойным гражданством ограничений;
  • Основанная на национальном единстве и неизменных моральных ценностях политическая культура.

 

Мы имеем долгосрочные программы развития страны, которые будут представлены общественности, и реализация которых начнётся с победы альянса «АРМЕНИЯ» на внеочередных парламентских выборах. Наш народ почувствует позитивные изменения в своей жизни и в жизни страны в целом уже в самом ближайшем будущем.

Каждый, кто является членом альянса, осознаёт ответственность этого исторического этапа и готов работать с максимальной концентрацией своих способностей во имя будущего страны, во имя нового подъёма армянской государственности.

 

Второй Президент
Республики Армения

Представитель
Верховного органа
Армянской Революционной Федерации «Дашнакцутюн»

 

Председатель партии «Возрождающаяся Армения»

 

 

                                

Роберт Кочарян

Ишхан Сагателян

Ваге Акопян


ENG

POLITICAL ALLIANCE

"ARMENIA"

 

Declaration of Cooperation

 

About us

"Armenia" political alliance is a union of political parties, organizations and individuals. It was formed for the sake of the Republic of Armenia, the Republic of Artsakh, for the sake of long-lasting security, development and prosperity of the Armenian people.

The Alliance has been formed in order to overcome the catastrophic consequences of the 44-day war in 2020, and the need to overcome new threats for our statehood.

The Alliance is guided by the understanding that only through joint efforts and consolidation will it be possible to overcome the severe problems the country encounters.

We are ready to take full responsibility for the fate of the country, prevent the collapse of statehood, form a new quality government, and build the future of Armenia.

We are convinced that, through a parliamentary majority, we will form an executive power, which will be standing above the narrow political goals and will serve national and state interests, will implement foreign policy aimed at protecting the stated interests, guarantee reliable security, suspend the social-economic crisis, ensure high rates for development, prevent a new wave of mass emigration, and ensure necessary foundations for a decent and long-term peace.

About the past

We attach importance to an open and sincere statement of the contradictory stages of the country's development over the past 30 years. We are determined to talk about omissions, to draw lessons from the past, and to open a new page for the future.

In the hardest times, we managed to preserve independent Armenia, as the national state for Armenians all over the world, to set common goals and achieve successes, to keep pace with the world, to become an effective actor in the region, to maintain balance in difficult geopolitical situations. During years of all the authorities, there were successes and omissions, achievements and mistakes. Nevertheless, our country continued its course, on being a strong anchor for the Armenia-Artsakh-Diaspora trinity.

In 2018, the course of the country was disrupted. The political force which came to power based on the promise of radical changes, to build a fair country, turned to be criminally irresponsible and with its consistent steps to disorganize the state administration system, serve foreign agendas, poison the socio-political atmosphere, not only failed to fulfill the promises given to the society, but also pulled the country into war, sacrificing thousands of young people, losing most of the territory of the Republic of Artsakh, weakening the fundamentals of statehood and endangering our common future.

Artsakh

Whatever happened to the Republic of Artsakh and the ongoing processes are a painful blow to our national statehood. They undermine the security and defense capability of the country and call in doubt our dignity and the right to life.

The unjust status quo may cause a new war. Therefore, we support the resumption of the negotiation process mediated by the OSCE Minsk Group Co-Chairs, aimed at restoring the territory of Artsakh based on the right to self-determination, and ensuring a guaranteed, effective, secure land connection between Artsakh and Armenia.

The Alliance, having received a vote of confidence from our citizens, will pursue the international recognition and condemnation of the Turkish-Azerbaijani aggression and war crimes, and will engage to mitigate the consequences of the post-war humanitarian disaster (return of prisoners of war, compilation of data on the deceased and missing persons during military actions, social support for the wounded, disabled and for people who lost their shelter, rehabilitation work and other important issues).

We are convinced that it was possible to avoid the war if the negotiations had not reached a dead-end due to shortsighted and irresponsible steps. The war, the previous and subsequent processes should become a subject of investigation and receive a criminal-legal and political full assessment.

 

 

Our commitment

We must stop the nation disrupting process, draw lessons from the past, free Armenia from a group charged with an alien agenda and which serve the interests of the enemy, make all the efforts for the stable, healthy development of the state and society, and build the future of our country.

 

We exclude:

* Concentration of power levers in the hands of one person,

* Dismantling of the State institutions,

* Arrogance of power, permissiveness, anti-national and populist style of action,

* Obstruction of justice,

* Creation of internal borderlines within the society, intra-national division,

* Social polarization,

* wrenching the public opinion and continuing the reprehensible policies of consistent circulation of false news,

 

We guarantee:

 

* Effective governance of the state bodies,

* Safe country, secure borders,

* Activation of the economy, development of agriculture, investment inflows, visible improvement of life quality, sharp reduction in poverty indicators,

* The formation of the power exclusively through legitimate elections,

* The activities of the authorities, devoid of corruption, sponsorship and any manifestation of abuse,

* Separation of state government and business,

* Creating the necessary conditions for social justice and well-being; real and progressive improvement of the quality of public life,

* Active involvement of young people,

* Establishing a new code of conduct in the society.•

 

About the future

The Republic of Armenia is the embodiment of the dream of all Armenians for independent statehood. In order to restore the violated national dignity and resilience, recover the losses of statehood, and to protect the sovereignty, it is necessary to take decisive steps to inspire optimism and faith in the future of the country and to overcome the security, political, socio-economic, and moral-psychological crisis.

We have the ability and we will create a self-reliant, decent state which should be able to protect the country borders and the security of the people.

Modern education, scientific and technological progress and innovations are the most important components of the formula for creating a reliable future for Armenia.

The main pillars of the protection and development of the Armenian identity are the Armenian language, history, faith, the Armenian Apostolic Holy Church, culture and a unique system of values.

Our competitive advantage in global processes is a citizen who, as a cornerstone component of identity, is aware of the role of statehood and can intelligently combine the national and universal, the traditional and the modern.

 

The key to building the future

* Peace and security,

* Justice, freedom, solidarity,

* International recognition and condemnation of the Armenian Genocide, realization of the perpetual rights of the Armenian people,

* Full realization of the Pan-Armenian potential, revision of the restrictions on dual citizenship,

* Political culture based on national unity and on permanent moral values.

We have long-term development programs for the country, which will be presented to the public and the implementation of which will begin with the victory of the alliance "ARMENIA". Our people in the nearest future will feel positive changes in the quality of life.

Each member of the Alliance is aware of the responsibility for this historical stage and is ready to work with the maximum concentration of their capabilities for the sake of the future of the country, for the sake of a new rise of the Armenian statehood.

 

The Second President of RA

 

Supreme Body Representative of Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun)

Chairman of political party “Resurgent Armenia”

 

Robert Kocharyan

 

 

Ishkhan Saghatelyan

 

Vahe Hakobyan