Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։
Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից։
A few hours ago, the Constitutional Court of the RA recognized the Article 300.1 of Criminal Code as invalid and unconstitutional, which acted as a basis for alleged failure of the constitutional order.
The Constitutional Court has ruled that Article 300․1 contradicts Articles 78 and 79 of the Constitution. The decision of the CC is final and enters into force since the day of the publication.
Robert Kocharyan's defense team and many influential international organizations have expressed their professional opinion on the unconstitutionality of this case since the day the second president was illegally arrested.
Because of this unconstitutional case, President Kocharyan was illegally deprived of liberty for 537 days.
Конституционный суд признал недействительной и антиконституционной статью 300.1, которая была основой дела по предполагаемому свержению конституционного порядка.
По определению Конституционного суда, статья 300.1 УК РА противоречит ст. 78 и ст. 79 Конституции страны. Решение КС окончательно и вступает в силу с момента публикации.
Защитная группа Роберта Кочаряна, а также международные авторитетные структуры с первого же дня незаконного ареста второго президента выразили свое профессиональное мнение по поводу антиконституционности данного дела.
Из-за этого антиконституционного дела президент Кочарян 537 дней незаконно был лишён свободы.
Նախագահ Քոչարյանն ասել է, որ միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը
ԱվելինՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Սպուտնիկ» միջազգային գործակալությանը։ Հարցազրույցը վարել է հայտնի վերլուծաբան Արմեն Գասպարյանը։
Ավելին