Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին։
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը,
դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն
արժեքները, որոնց համար մարդիկ դուրս եկան փողոց այսօր հարվածի տակ են դրվել: Սիրո և համերաշխության նշանաբանի ներքո տեղի ունեցածը,
իր իսկ առաջնորդների կողմից վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով այսօր կարիք է առաջացել փրկելու
հեղափոխության գաղափարները նրանցից, ով այն սկսել է: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այս փորձությունը մեր երկիրը կհաղթահարի
պատվով, և արդյունքում Հայաստանում կունենանք ոչ թե անձի պաշտանմունք ու ամբոխավարություն, այլ` իրական ժողովրդավարություն, ոչ թե սևերի և
սպիտակների բաժանված հասարակություն, այլ` միասնական ժողովուրդ, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ, այլ` Հայաստանի և Արցախի
երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք:
Սիրելի հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և այս նվիրական օրը երջանկություն ու խաղաղություն եմ մաղթում բոլորիդ: