Նախագահը հանդիպել է բուժաշխատողների հետ

19.05.2021
Նախագահը հանդիպել է բուժաշխատողների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

 

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակներում հանդիպում ունեցավ առողջապահության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում հարցերի մի մասը վերաբերում էր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակին և Հայաստանի՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն։

«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա՝ Ադրբեջանին հետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես  ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջաակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն: Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին: Հետո՞: Ուղղակի զավեշտի է վերածվում պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը»,- ասաց երկրորդ նախագահը:

 

Սահմանային ճգնաժամի և Սյունիքում կատարվող իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին երկրորդ նախագահն ասաց․ «Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին։

Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են և վստահ եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու։

Մեր լրջագույն խնդիրն այս պահին դիմակայելու նոր ռեսուրսի իսպառ բացակայությունն է»։


Второй президент Армении Роберт Кочарян встретился с представителями сферы здравоохранения

 

Сегодня, 18 мая, второй президент Армении Роберт Кочарян, в рамках встреч со специалистами разных областей, встретился с представителями здравоохранения. В ходе встречи часть вопросов касалась приграничной ситуации в Сюникской и Гегаркуникской областях и обращения Армении в ОДКБ за помощью.

 

«Ты разместил свои позиции глубоко в тылу, и Азербайджан продвинулся вперед, а ты на весь мир кричишь: пусть Казахстан, Кыргызстан придут и отбросят Азербайджан назад. А ты где? Как так получается, что в рамках ОДКБ у всех более доброжелательные  взаимоотношения с Азербайджаном, который не является страной-членом ОДКБ, чем с Арменией. Должны же они дать ответ на этот простой вопрос, или нет? Почему должны Белоруссия, Казахстан и другие страны иметь более доброжелательные взаимоотношения с Азербайджаном? И вот ты обращаешься к ним, а почему они должны тебя защищать? Ты не стоишь на  границе, не охраняешь ее, обращаешься в ОДКБ и преподносишь этот народу как героизм. А дальше? Одна из основных функций государства—обеспечение безопасности просто становится достойной насмешки»,- отметил второй президент.

 

О приграничном кризисе и возможных развитиях событий в Сюнике второй президент сказал: «Ничего не делается для укрепления границ государства. Если у тебя есть граница, то ты должен защищать ее собственными вооруженными силами. Для этого нужно понять, где находятся твои позиции. За это время нашим Вооруженным силам нужно было дать возможность разместить на этой границе войска с соответствующей численностью.

 

Думаю, от нас в первую очередь потребуют демаркации границ и заставят признать эти границы. Постоянно будут заставлять что-то подписывать. Это поставленные на колени люди, и я уверен, что никакого сопротивления не будет.

 

Наша самая серьезная проблема на данный момент—это полное отсутствие нового ресурса для противостояния».



The Second President of Armenia Robert Kocharyan met with healthcare representatives

 

Yesterday, on May 18th, in the frameworks of meetings with field specialists, the Second President of Armenia Robert Kocharyan, met with the representatives of the healthcare sector. Some of the issues touched upon during the meeting were related to the border situation in the Syunik and Gegharkunik regions and Armenia's appeal to the CSTO for assistance.

 

"You have deployed your positions deep inland; Azerbaijan has moved forward, and now you assume that Kazakhstan and Kyrgyzstan will come and throw back Azerbaijani armed forces. And where are you? How come all the CSTO member states have warmer relations with Azerbaijan, which is not a member of the CSTO, than with Armenia? Are they going to answer this simple question, or not? Why should Belarus, Kazakhstan and other countries have warmer relations with Azerbaijan? And now, when you have turned to them for help, why should they protect you? You don't guard your own borders; you just appeal to the CSTO and present it as heroism before your people. What then? One of the main functions of the state — ensuring security — simply becomes a mockery”, - mentioned the Second President.

 

As for the border crisis and possible developments in Syunik, the Second President said: "Nothing is done to strengthen the borders of the state. If you have a border, you must protect it with your own armed forces. For this purpose, you need to understand where your positions are. During this period, our Armed Forces had to be given the opportunity to deploy troops with appropriate quantitative forces on this border side.

 

I think, firstly we will be demanded to demarcate the frontier of the country and will be forced to recognize these borders. They will be constantly forcing to sign this or that document. These people are brought to their knees, and I am sure that there will be no resistance.

 

Currently, our most serious problem is the complete absence of fresh resource for confrontation."

Ավելին

18.05.2021

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից», այս մասին հայտնել է երկորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Ըստ արժանվույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը` Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից»,- ասել է նա։

Ավելին