ՌԴ նախագահ Վ․ Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին

31.08.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։
Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։ 
Ավելի ուշ Կրեմլի կայքում հայտնվեց հաղորդագրություն Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի միջև այսօր կայացած հեռախոսազրույցի մասին։
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է․ «Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ»։
Պաշտոնական հաղորդագրությունն՝ այստեղ։
Հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունն՝ այստեղ։

Ավելին

18.05.2021

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից», այս մասին հայտնել է երկորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Ըստ արժանվույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը` Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից»,- ասել է նա։

Ավելին
19.05.2021

Նախագահը հանդիպել է բուժաշխատողների հետ

Մայիսի 18-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակներում հանդիպում ունեցավ առողջապահության ներկայացուցիչների հետ։

Ավելին