Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

20.06.2020

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

Տեղեկացնենք, որ 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցել են հանրահայտ խոշոր գործարարներ և բարերարներ, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներ, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։