Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է

30.06.2020

Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը: 
Հեղինակավոր գործիչներից բաղկացած խորհրդի կազմում են նաև` Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը, «Դոյչե տելեկոմի» նախկին նախագահ Ռոն Զոմերը, «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, «KPMG» խորհրդատվական ընկերության ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, «Segezha Group»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմ-Բիլ-Դանի» նախկին համասեփականտեր Դավիթ Յակոբաշվիլին, «Ռուսնանո մենեջմենթ քոմփընի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը: 
Այլ մանրամասներ` այստեղ։

Ավելին

05.03.2021

Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար, որի շրջանակներում անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամին, դրա հանգուցալուծման վերաբերյալ իր մոտեցումներին, արցախյան հիմնահարցի ներկայիս զարգացումներին՝ տարածաշրջանային ուժային վերադասավորումների հարցին։ Նա խոսել է նաև իր մասնակցության մասին հետագա քաղաքական գործընթացներում։

Ավելին