Այսօր նախագահ Քոչարյանի տարեդարձն է

31.08.2020
Այսօր նախագահ Քոչարյանի տարեդարձն է

Այսօր ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունն ամբողջովին սերտաճած է հայրենիքի պաշտպանության և զարգացման գործին։
Ողջ օրվա ընթացքում Նախագահ Քոչարյանը հարյուրավոր շնորհավորանքներ է ստացել տարեդարձի կապակցությամբ։ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նախագահին շնորհավորել են համաշխարհային հեղինակություն ունեցող քաղաքական գործիչներ, գործարարներ՝ Հայաստանից և արտերկրից, գործընկերներ, հայեր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ մեր հայրենակիցներին Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեր թիմակիցներին և աջակիցներին, քաղաքական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչներին շնորհավորական հեռախոսազանգերի, սոցցանցերով ուղարկված նամակների, հաղորդագրությունների, հեռագրերի համար։
Մաղթում ենք նախագահին քաջ առողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ հանուն Արցախի և Հայաստանի բարօրության։

Ավելին

18.05.2021

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»

Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից», այս մասին հայտնել է երկորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Ըստ արժանվույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը` Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից»,- ասել է նա։

Ավելին