Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի բնավորությունը քիչ թե շատ իմացողները կհաստատեն, որ նա չի սիրում պարտվել: Բնավորության այդ գիծը և նորը ճանաչելու մշտական ձգտումը վառ արտահայտվել են նրա նախասիրություններում։ Ռոբերտ Քոչարյանը իսկական սպարտացի է` առողջ մարմնում առողջ հոգի: Ակտիվ ժամանցը, սպորտը նրա տարերքն են եղել դեռ մանկությունից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, լող։ Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթել՝ այդպիսին է նա թե՛ սպորտում, և թե՛ ղեկավարի դիրքում: Պատահական չէ, որ նրա հիմնական նախասիրությունը վինդսերֆինգն է։ Ջրային մակերեսի վրա շարժական առագաստով սերֆ տախտակը կառավարելը, քամու օգնությամբ ալիքներով արագությամբ սլանալը՝ Ռոբերտ Քոչարյանի իրական տարերքն է։
«...Ընդհանրապես հրաշալի է, երբ քեզ դուր են գալիս տարվա բոլոր եղանակները: Աշնանը սպասում ես ձմեռվան, որ դահուկ քշես, ձմռանը սպասում ես գարնանը, որ ձիավարես, ամռանն ես սպասում, որ սլանաս առագաստի տակ․․․ Երբ ուրախությամբ ես դիմավորում յուրաքանչյուր հաջորդ եղանակային փուլը, դա թույլ է տալիս լավ տրամադրություն պահպանել: Իսկ լավ տրամադրությունն ուղղակի ազդում է արդյունավետության վրա...»:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի ազատ ժամանակը զբաղեցնում են ոչ միայն սպորտն ու մյուս ակտիվությունները։ Հայտնի է նրա սերը երաժշտության, հատկապես ջազի հանդեպ։ Եվս մի նախասիրություն է ընթերցանությունը։
«...Պաշտոնաթողությունից հետո, երկար տարիների դադարից հետո առաջին անգամ, ժամանակ ունեցա ընթերցանության համար, ու շատ էի կարդում, հատկապես սկզբում: Դեռևս նախագահության տարիներին նշում էի գրքերը, որ երբևէ կցանկանայի կարդալ, և ահա, վերջապես նման հնարավորություն ստեղծվեց: Առաջին հերթին տարվեցի կառավարման և առաջնորդության մասին գրքերով, հոգեբանության մասին գրականությամբ ...»:
Եվ իհարկե, նրան միշտ գրավել և ձգել է ճանապարհորդելը, որն աշխարհը ճանաչելու, նորը բացահայտելու և սեփական մտքերի հետ մնալու լավագույն միջոցն է։
«...Հիմա շատ եմ շրջագայում և բացարձակ ամեն ինչ ինքս եմ ամրագրում ինձ համար՝ տոմսեր, հյուրանոցներ, մեքենաներ, ռեստորաններ: Ինձ հաճախ կարելի է տեսնել ինքնաթիռներում՝ ուսիս փոքր ճանապարհային պայուսակ, կամ եվրոպական քաղաքների փողոցներում զբոսնելիս...»
Բասկետբոլ
Մարտարվեստ
Ձիավարություն
Ջազզ
Ջրային սպորտ
