Ժամանակացույց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվականին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվականին։ Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է ՀՀ անվտանգային հարցերին, Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, եկեղեցու դեմ սկսված արշավին և այլ հարցերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News.am, Yerevan.Today, 5-րդ ալիք և Politik.am լրատվամիջոցներին

Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին օրակարգի հարցերին, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ռուս-ուկրաինական պատերազմին, իշխանության՝ Եվրամիությանն անդամակցության հետ կապված քայլերին, Թուրքիայից սպասվող սպառնալիքներին, Ադրբեջանի հետ խաղաղության թեմային, երկրի ներսում կոռուպցիային, ընդդիմության ներսում հարաբերություններին, առաջիկա ընտրություններին և այլ հարցերին:

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել Արցախյան պատերազմների, հայկական կողմի հաղթանակների գործոնների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառների, Քի Վեսթի փաստաթղթի և Մադրիդյան սկզբունքների մասին։ Նախագահը խոսել է նաև անվտանգային խնդիրների և բանակի մարտունակության վերականգման մասին։

Հարգանքի տուրք մատուցելուց հետո նախագահը ճեպազրույց է ունեցել և անդրադարձել մի քանի ակտուալ հարցերին

Հիմնականը՝ ճեպազրույցից

 

 Պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, անընդհատ ինչ-որ բան զիջել-տալ, հրաժարվել։ Ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար։

 

 Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել, և իմ ժամանակաշրջանում ամենամեծ թվով երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն տվել այս հարցերի համար, այսօր հիմար-հիմար դուրս են տալիս։

 

 Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։

 

 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր այսօր երկրում զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ գոնե իրենք իրավունք չունեն խոսելու։

 

 Աբսուրդի դաշտից է Խոզնավարում երեկվա կրակոցները կապել Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ։ Մեկ ամիս նախապատրաստական կրակոցնե՞ր  էին, պատրաստվո՞ւմ էին մինչև դրոշներն այրեին։

Երկարատև դադարից հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց մամլո ասուլիսը

Երկարատև դադարից հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամլո ասուլիսը, որն այս մի քանի օրվա ընթացքում մոտ 1 մլն դիտում և լայն տարածում է ունեցել, հասանելի է բոլոր պաշտոնական հարթակներում:ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքիր էր լսել նախագահի կարծիքը Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխվող վեկտորի, ներքաղաքական խնդիրների, տնտեսական մի շարք խնդիրների վերաբերյալ։ Անդրադարձել են նաև ներքաղաքական հարցերին և Արցախին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Մամլո ասուլիսով է հանդես գալիս ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը

Երևանում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի աուլիսը, որի ընթացքում նա խոսել է Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի հետ «Խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարի և ներքաղաքական հարցերի մասին։  

Նախագահն արձանագրել է, որ Ադրբեջանն այսօր նոր խնդիրներ է ստեղծում Արցախի համար՝ կախվածության մեջ դնելով արցախցիներին Բաքվից։   

Ուշադրության կենտրոնում է եղել նաև օրերս Էջմիածնում կայացած Վեհափառի, ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Նախագահ Քոչարյանը խոսել է հանրային կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, որը պետք է լինի հանուն բարձր նպատակների, և ոչ թե կապիտուլյացիայի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպել է քաղաքացիների հետ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 

Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։ 

Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ուստի ներկայացնում ենք այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել։

Ռոբերտ Քոչարյանը միացել է խարույկի շուրջ զրույցին հերոսական Սարդարապատից դեպի Երևան եկող խմբի հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Էջմիածնում հանդիպել է Սարդարապատից դեպի Երևան քայլող խմբի հետ։ Խարույկի շուրջ զրուցի ընթացքում քննարկվել են հասարակությանն անհանգստացնող հարցեր։ 

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել մամլո ասուլիսով

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել մամլո ասուլիսով, որի ընթացքում խոսել է Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերից, անդրադարձել է Շուշիի հռչակագրին և հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված տնտեսական ռիսկերին։ 

 

Նախագահը ներկայացրել է, թե ինչ է իրականում ենթադրում Ստամբուլյան խարտիան և խոսել Արցախյան բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։  

 

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաև ընդդիմության փողոցային պայքարի և «Հայաստան» խմբակցության գործունեությանը վերաբերող հարցերին։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամփոփել է քաղաքական տարին մամլո ասուլիսով

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամփոփել է քաղաքական տարին մամլո ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած անվտանգային հարցերին։ Նախագահն արձանագրել է, որ, ըստ էության, անցնող տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։  

Նախագահը պատասխանել է նաև հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերությունների, արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերին, մանրամասնել այդ բանակցությունների որոշ դրվագներ։

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ սկիզբ դրվեց համազգային դիմադրության շարժմանը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։ Այս շարժման գլխավոր նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը և նոր կապիտուլյացիան։  

«Այս պայքարը շատ երկար չի տևելու՝ շաբաթների, ամիսների հարց է լինելու, և ամեն ինչ կախված է Ազատության հրապարակում կանգնած յուրաքանչյուր քաղաքացուց։  

Պայքարելու ենք, և վստահ եղեք, որ սրանց վռնդելու ենք՝ բարիկադներով, ընտրություններով կամ մեկ այլ ճանապարհով, և այդ բարիկադներում ես ձեր կողքը կանգնած եմ լինելու», - հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։   

Նախագահի ելույթից հետո հրապարակվեց հանրահավաքի հայտարարությունը, որտեղ նշված է․ «Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը»։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։ Հրապարակում ենք հարցազրույցի տեսագրությունը։

Մոտ 200 հազար քվե կասկածի տակ է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ

«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը

«Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ ընտրությունների արդյունքների և հետընտրական զարգացումների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը "Շանթ" հեռուստաընկերությանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նախընտրական շրջանի, մարդկանց տրամադրությունների, մեծ քաղաքականություն վերադառնալու, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։ Անդրադարձ է եղել նաև երկրի սոցիալ- տնտեսական վիճակին։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Հայաստանում ընտրություններից առաջ

Նախընտրական տրամադրություններ, գերիների հարցի օգտագործումը նախընտրական նպատակներով, մութ խաղեր Ռուսաստանի հետ, պետական կառավարման համակարգում և արտաքին քաղաքականության մեջ ձախողումները։ Այս և բազմաթիվ այլ հարցեր քնարկվել են ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Sputnik Армения, РИА Новости и RT գործակալություններին տված հարցազրույցի ընթացքում։

Ընտրություններ պատերազմից հետո. Ռոբերտ Քոչարյանը `քաղաքականություն վերադառնալու, հակառակորդների և Լեռնային Ղարաբաղի մասին

 

Ռուսական РБК գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է ՀՀ ներկա քաղաքական վիճակի մասին, անդրադարձել կառավարման համակարգին՝ նշելով, որ խորհրդարանական երկրի մոդելն անհաջող է Հայաստանի համար։ "Իշխանությունը հավասարակշռված չէ, վարչապետը չպետք է ունենա այդքան շատ լիազորություն", - նշել է նա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հիմնադրման միջոցառմանը

Մայիսի 9-ին Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, "Վերածնվող Հայաստան" և ՀՅԴ կուսակցությունները ստորևագրեցին հուշագիր՝ հայտարարելով "Հայաստան" նախընտրական դաշինքի ստեղծման մասին։

Հարցազրույց Պոզնյորին

Վլադիմիր Պոզների հյուրն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակը, առաջիկա ընտրությունները, ղարաբաղյան հակամարտությունը։

Ասուլիս ռուսական լրատվամիջոցների համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար, որի շրջանակներում անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամին, դրա հանգուցալուծման վերաբերյալ իր մոտեցումներին, արցախյան հիմնահարցի ներկայիս զարգացումներին՝ տարածաշրջանային ուժային վերադասավորումների հարցին։ Նա խոսել է նաև իր մասնակցության մասին հետագա քաղաքական գործընթացներում։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Փաշինյանի, Նավալնիի և Լեռնային Ղարաբաղում կրած պարտության մասին

Ի՞նչ կատարվեց Արցախում։ Ինչ գործոններ ազդեցին պատերազմի նման արդյունքների վրա։ Հեղափոխությունների վտանգները և ինչպես են դրանք անկայունացնում պետությունները։ Առաջիկա ընտրությունների և Հայաստանում ձևավորված քաղաքական բևեռների մասին։ Այս ու այլ հարցերը՝ նախագահ Քոչարյանի՝ «Սպուտնիկ» միջազգային գործակալության հարցազրույցում։ Հարցազրույցը վարել է վերլուծաբան Արմեն Գասպարյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Hayeli.am. Politik.am և Yerevan. Today կայքերին

Ի՞նչ սխալներ կային, որոնք բերեցին պատերազմի և դրա կործանիչ հետևանքներին։ Ինչո՞ւ են վտանգված Հայաստանն ու Արցախը։ Ինչպե՞ս Հայաստանի ինքնիշխանությունն աստիճանաբար փոխարինվեց Ռուսաստանի պրոտեկտորատի։ Արդյո՞ք այս սցենարները պլանավորված էին դեռևս 2007-2008-ից։ Ինչո՞ւ, ի վերջո, չի լուծվում գերիների հարցը և արդյո՞ք դա պետական գաղտնիք է։ Հնարավո՞ր է, արդյոք, իշխանափոխություն լեգիտիմ ճանապարհով և իհարկե՝ ի՞նչ անելիքներ ունի Նախագահ Քոչարյանն առաջիկայում։ Այս ու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումները՝ հարցազրույցում։

Իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմն անխուսափելի դառնա. Ռոբերտ Քոչարյան

Այս պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե կյանքի կոչվեին ժառանգություն ստացած պայմանավորվածությունները և չփոխվեին զենքի ձեռքբերման պայմանագրերը։ Այս իշխանությունները սեփական ստերի գերին էին դարձել։ Իսկ երբ կառավարությունն է ստախոս, դա հանգեցնում է ողբերգության։ Բանակի մարտունակության բարձրացման և արցախյան հարցի կարգավորման համար անհրաժեշտ է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ։ Դրա համար այս իշխանությունը պետք է գնա, որովհետև պարտության կերպարն է։ Էյֆորիայի տակ կառավարություն չի կարելի ստեղծել, քանի որ մենք տեսել ենք դրա հետևանքները։ Անհրաժեշտ է ձևավորել անցումային կառավարություն 1 տարով։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։

Ռ․Քոչարյանի հանդիպումը քաղաքագետների հետ՝ Արցախի խնդրի կարգավորման ու անվտանգության հարցերի շուրջ

Ռոբերտ Քոչարյան. «Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում: Այսօր չգիտեն: Նույնացնել Արցախը Հայաստանի հետ` այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, այն ցուցումն է, որը պետք է կարմիր գույնով գրված լինի. «մի’ արա»: Գործընկերոջից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է ամբողջ գործընթացին և, ի դեպ, նաև անվտանգությանը»: Ռոբերտ Քոչարյանի և քաղաքագետների հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի խնդրի կարգավորման ու անվտանգության հարցերը

Խարույկի շուրջ` երիտասարդների հետ. «Անձնական շփումն ամրություն է հաղորդում»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթանակած» նախաձեռնության կազմակերպիչների հրավերով Սևանում հյուրընկալվել է երիտասարդական հավաքի մասնակիցներին: Սպորտային միջոցառումներին հետևելուց, նախաձեռնության խորհրդանիշ դրոշի վրա Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին իրենը թողնելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը խարույկի շուրջ պատասխանել է երիտասարդների հարցերին:

Ռոբերտ Քոչարյան. Քաղաքականություն վերադառնալու, թավշյա հեղափոխության և Բելառուսի բողոքի ցույցերի վերաբերյալ հարցազրույց ՌԲԿ -ի հետ

Ռոբերտ Քոչարյանի հացազրույցը ռուսական @РБК հեռուստաընկերությանը. լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, թավշյա հեղափոխության պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Տնտեսությունը լուծումներ է պահանջում. Քննարկում տնտեսական թեմաներով Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանի տնտեսությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Ի՞նչ լուծումներ կան հենց այսօր, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել։ Այս մասին են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպման մասնակիցները՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանը, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

Հարցազրույց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

«Մի ասա սիրում եմ, բայց ճիշտ կառավարիր». Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին: Լրագրողների հարցերն առնչվում են Արցախի հակամարտությանը, արտաքին քաղաքականությանը, համավարակի դեմ պայքարին, սոցիալ-տնտեսական իրավիճակին ու ներքաղաքական զարգացումներին։

Նախագահ Ռ.Քոչարյանի հեռահար հանդիպումը իր աջակիցների հետ

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի, քան 70 համախոհների եւ աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն:

Բացառիկ հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ

Արտաքին պարտքի աճի, Արցախյան հերոսներին չսիրելու և վարկաբեկելու, դասալիքի բարդույթ ունենալու մասին է խոսել Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում և Ղարաբաղում հավատացել են վերակազմավորմանը

Ռոբերտ Քոչարյանը պատմում է իր "Կյանք և ազատություն" գրքի ստեղծման մասին, անդրադառնում Խորհրդային միության գոյության վերջին տարիներին, պատմում է Ղարաբաղյան շարժման սկզբի մասին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: Երկրորդ նախագահը պատասխանել է ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի, իր ունեցվածքի, վարչապետ Փաշինյանի ելույթ-հայտարարությունների, երկրի ներքին իրավիճակի վերաբերյալ հարցերին:

Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու և ընդդիմադիր կենտրոնի բևեռ դառնալու մասին, անդրադառնում իրեն առաջադրված մեղադրանքին և քաղաքական վենդետային։

«Առանց Հաշիվների». Ռոբերտ Քոչարյան

Հստակ գիտակցելով, որ կարող է կալանավորվել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Հայաստան, ներկայացել իրավապահ մարմիններին։ "Իմ տեսակի մարդիկ բարդություններից չեն փախչում։ Ես եկել եմ պայքարելու իմ պատվի և արժանապատվության համար։ Սա քաղաքական վենդետա է", - ասել է նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանի կալանքը ծափերով ողջունած և իրեն համակրող մարդկանց մասին, ներկայացված մեղադրանքի, կալանքի և ազատ արձակելու որոշումների և պաշտպանության կողմի աշխատանքի մասին։ "Այս գործն ամբողջությամբ շինծու է, դատարկ ցուցմունքներ են, անհիմն մեղադրանքներ։ Սա պարզապես քաղաքական հետապնդում է", - ասել է նախագահը։ Ռ․ Քոչարյանը պատասխանել է, թե ինչո՞ւ է 2008 թ․ մարտի 1-ին հայտարարել արտակարգ դրություն։

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել

Ռոբերտ Քոչարյանը պատմել է իրեն ՀՔԾ հրավիրելու և իր՝ վկայի կարգավիճակն անմիջապես փոխելու և մեղադրանք առաջադրելու մասին։ "Այդ մեղադրանք ամբողջությամբ կեղծ, շինծու, քաղաքական ենթատեքստով և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ են", - ասել է նախագահը։ Ո՞վ է իրականում փորձել տապալել սահմանադրական կարգը և ինչու՞։ "Սա մի ռումբ է մեր երկրի և հատկապես բանակի համար, որը մի օր պայթելու է"։