Պաշտոնական
տվյալներ

Անվտանգություն

Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, որը 1998-2007 թթ․-ին ապացուցել է, որ հզոր է, մարտունակ ու արհեստավարժ։ Համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ նոր փուլ է բացել Հայոց բանակի զարգացման համար։

Տնտեսություն

2000-ականների սկզբներին Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ է արձանագրել, ինչի համար Համաշխարհային բանկն անվանել է մեր երկիրը «Կովկասյան վագր»։ 1998-2007 թթ․-ին Հայաստանի տնտեությունն երկնիշ աճ է ցույց տվել։

Տնտեսական բարեփոխուﬓեր

Տնտեսության զարգացման գրավական են դարձել տարբեր ոլորտների համար մշակված և իրականացված բարեփոխումները։ 1998 թ․-ից սկսած փոփոխվել են հարկային և մաքսային քաղաքականությունները, արդիականացվել է ֆինանսաբանկային համակարգը։

Մարդկային կապիտալ և կյանքի որակ

Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը անդրադարձել է նաև բնակչության կյանքի որակի վրա, ինչն արտահայտվել է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմամբ, գործազուրկների թվի նվազմամբ։ 2004-2006 թթ․-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միգրացիոն սալդոն դրական էր։

Արտաքին Քաղաքականություն

1998-2007 թթ․-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել փոխլրացման սկզբունքի վրա։ Այդ 10 տարիների ընթացքում հաջողվել է խորացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի, Արաբական և Միջին Արևելքի երկրների հետ։

Ժողովրդավարական ինստիտուտներ և պետականություն

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար էական դեր են խաղացել 2005 թ․ սահմանադրական փոփոխությունները։ 1999 թ․-ին ներդրվել է եռաստիճան դատական համակարգը՝ վերաքննության ինստիտուտով։ Հետագայում Հայաստանում սկսել է գործել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։