Տիկին Բելլա Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Տիկին Բելլա Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

 

Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը։ Կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը։ 

 

Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։ 

 

Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։ 

 

Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։ 

 

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, շատ սիրելի քույրեր և երիտասարդ կանայք, եղեք առողջ, եղեք սիրված և, իհարկե, երջանիկ։