Հարգանքի տուրք մատուցելուց հետո նախագահը ճեպազրույց է ունեցել և անդրադարձել մի քանի ակտուալ հարցերին

Հիմնականը՝ ճեպազրույցից

 

 Պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, անընդհատ ինչ-որ բան զիջել-տալ, հրաժարվել։ Ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար։

 

 Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել, և իմ ժամանակաշրջանում ամենամեծ թվով երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն տվել այս հարցերի համար, այսօր հիմար-հիմար դուրս են տալիս։

 

 Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։

 

 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր այսօր երկրում զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ գոնե իրենք իրավունք չունեն խոսելու։

 

 Աբսուրդի դաշտից է Խոզնավարում երեկվա կրակոցները կապել Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ։ Մեկ ամիս նախապատրաստական կրակոցնե՞ր  էին, պատրաստվո՞ւմ էին մինչև դրոշներն այրեին։